00:00:00

Չինաստանը ստեղծում է իր 4-րդ ավիակիրը, որը, ամենայն հավանականությամբ, միջուկային կլինի

14:18, 13 մարտ 2021 Աշխարհ

Չինաստանը, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմածովային ուժերն ամրապնդելու նպատակով, ստեղծում է 4-րդ ավիակիրը, որը, ամենանայն հավանականությամբ, կաշխատի միջուկային էներգիայով, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ վկայակոչելով երկրի զինվորականներին մոտ կանգնած աղբյուրները։ Աղբյուրներից մեկն ասել է, որ ուսումնասիրվում է չորրորդ ավիակրի համար միջուկային էներգիա կիրառելու հարցը և նշել, որ դա շատ համարձակ որոշում կլինի։ Չորրորդ ավիակրի շինարարությունը, որը նախկինում հետաձգվել էր երկու տարով, սկսվել է այս տարվա սկզբին։ Չինական առաջին ավիակիրը գործարկվել է 2017 թվականին՝ ցույց տալով պաշտպանական արդյունաբերության աճող տեխնիկական կատարելագործումը: Գործող մյուս ավիակիրը կշռում է 60 հազար տոննա և կոչվում «Լիաոնինգ»։ Այն գնվել է Ուկրաինայից։ Իսկ երրորդ ավիակիրը, որն ակնկալվում է գործարկել այս տարի, կշռում է մոտ 85 հազար տոննա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր