00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջին հանդիպումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

11:18, 13 մարտ 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում: Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության՝ հանդիպման հրավերն ընդունելու մասին Ֆեյսբուքում տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար: Հանդիպման հրավերն ընդունելու մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերահաստատում ենք ճանապարհային մեր քարտեզը. սա էլ եղել էր «Հայրենիքի փրկության շարժման» արձագանքը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում հանդիպել նախագահի հետ, առաջիկայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահի աշխատակազմը երեկ տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, քանի որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր