00:00:00

ԱՄՆ-ում հայտարարել են, որ միջնորդավորված բանակցություններ են վարում Իրանի հետ ԵՄ-ի միջոցով

00:10, 13 մարտ 2021 Աշխարհ

Վաշինգտոնը ԵՄ-ի միջոցով վարում է դիվանագիտական բանակցություններ Իրանի հետ եւ սպասում Թեհրանի դիրքորոշմանը միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի հետ դիվանագիտությունը շարունակվում է, սակայն ներկայում միջնորդավորված կերպով: Կան հաղորդակցման եղանակներ եվրոպացիների եւ ուրիշների միջնորդությամբ: Ներկայում մենք սպասում ենք, որ տեղեկանանք իրանցիների հետագա դիրքորոշումների մասին՝ թե ինչպես կցանկանային գործել հետագայում»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր