00:00:00

Իսպանական մի քանի շրջան դադարեցրել է պատվաստումները AstraZeneca պատվաստանյութով

21:59, 12 մարտ 2021 Աշխարհ

Իսպանական մի քանի մարզերում դադարեցվել է բրիտանա-շվեդական AstraZeneca դեղամիջոցով պատվաստումները: Այս մասին գրում է Heraldo հրատարակությունը: Նշվում է, որ Անդալուսիայի, Կաստիլիա ի Լեոնի և Աստուրիայի ինքնավար համայնքների իշխանությունները նման որոշման են եկել պատվաստումներից հետո թրոմբոզի ռիսկի մեծացման մասին հաղորդագրություններից հետո: Այնուամենայնիվ, իսպանական դեղամիջոցների և առողջապահական արտադրանքի գործակալությունը (AEMPS) հավաստիացրել է քաղաքացիներին, որ ներկայումս «ապացույց չկա, որ պատվաստանյութը անբարենպաստ իրադարձությունների պատճառ կարող է դառնալ»: Գործակալությունը ընդգծել է, որ թագավորությունում պատվաստումներից հետո թրոմբոէմբոլիայի դեպքեր չեն եղել, և որևէ հիմք չկա դադարեցնել պատվաստումը AstraZeneca-ով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր