00:00:00

ԱՄԷ-ն Իսրայելում ներդրումներ կատարելու համար 10 մլրդ դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել

21:34, 12 մարտ 2021 Աշխարհ

ԱՄԷ-ն Իսրայելում որոշ ոլորտներում, օրինակ՝ տիեզերքի, առողջապահության, ջրամատակարարման, արտադրության, էներգետիկայի եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում, ներդրումներ կատարելու համար 10 մլրդ դոլարի չափով հիմնադրամ է ստեղծել, հաղորդում է WAM-ը: Համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, շեյխ Մուհամեդ բին Զայիդի հեռախոսազրույցի արդյունքներով: Radio Haifa-ն տված հարցազրույցում Նեթանյահուն հիմնադրամի ստեղծումն ու 10 մլրդ դոլարի չափով խոստումը բացատրել է «իր տնտեսական առաջնորդությանը շեյխի հավատքով»: Նա հավելել է , որ հիմնադրամը կօգնի թափ հաղորդել իսրայելական տնտեսությանը: Սա վերջին նախաձեռնությունն է, որն առաջացել է «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում հարաբերությունների կարգավորման արդյունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր