00:00:00

Ադրբեջանում թույլատրել են օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

20:28, 12 մարտ 2021 Աշխարհ

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով նախարարությանը: «Ադրբեջանի հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութ օգտագործման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «Սպուտնիկ V»-ն գրանցվել է ավելի քան 50 պետություններում և հաջողությամբ օգտագործվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար ՝ ցույց տալով բարձր արդյունավետություն:
«Բանակցություններ են տարվում առաջիկայում այս պատվաստանյութը երկիր ներմուծելու ուղղությամբ»,-հավելել են Ադրբեջանի Առողջապահության նախարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր