00:00:00

«Մարադոնան չի մահացել, նրան սպանել են». հազարավոր արգենտինացիներ երթ են իրականացրել Բուենոս Այրեսում՝ պահանջելով հետաքննել ֆուտբոլիստի մահը

11:53, 12 մարտ 2021 Աշխարհ

Բուենոս Այրեսում երթ է տեղի ունեցել, որին մասնկացող հազարավոր արգենտինացիներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով հետաքննել ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան հանգամանքները: Ինչպես փոխանցում է sports.ru-ն, երթն անցկացվել է «Նա չի մահացել, նրան սպանել են» կարգախոսի ներքո: Երթի մասնակիցները հավաքվել էին արգենտինական մայրաքաղաքի հայտնի կոթողի մոտ, որտեղ 1986 թվականին բազմությունը հավաքվել էր տոնելու Մարադոնայի շնորհիվ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը: Ոստիկանությունը վերահսկողության տակ է պահել երթի ողջ ընթացքը՝ սահմանափակելով ալկոհոլի վաճառքն ու տեղի ունեցող իրադարձություններին հետևելով տեսահսկման խցիկների միջոցով: Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ 60 տարեկանում: Դիահերձումը պարզել էր, որ նա մահացել է թոքերի սուր այտուցվածության պատճառով, որն առաջացել էր քրոնիկ սրտային անբավարարության հետևանքով: Նախկին ֆուտբոլիստի մահվան գործը քննվում է Սան Իսիդրոյի դատախազությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր