00:00:00

Աֆղանստանում 12 տարեկանից բարձր աշակերտուհիներին այսուհետ կարգելվի երգել տղամարդկանց համար

10:36, 12 մարտ 2021 Աշխարհ

Աֆղանստանի կրթության նախարարությունը արգելել է 12 տարեկանից բարձր դպրոցական աղջիկներին երգել հանրային միջոցառումների ժամանակ, գրում է Deutsche Welle-ն: Գերատեսչության հրամանագրի համաձայն, նման ներկայացումներն այժմ արգելված են երկրի բոլոր նահանգների թե՛ պետական , թե՛ մասնավոր դպրոցներում: Արգելքի խախտման դեպքում պատասխանատվությունը կրում են դպրոցների տնօրենները: Բացառություն է արվում միայն այն դեպքերի համար, երբ դպրոցական աղջիկները երգում են միայն կանանցից կազմված հանդիսատեսի առաջ: Կառավարության որոշումն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակել է Քաբուլում տեղակայված Ariana News հեռուստաընկերությունը: Կրթության նախարարության մամուլի խոսնակը հաստատել է տեղեկատվության իսկությունը՝ հավելելով, որ որոշումը տարածվում է երկրի բոլոր նահանգների վրա: Լրատվամիջոցների կողմից տարածված տեսաուղերձում խոսնակ Նաջիբ Արիան նշել է, որ որոշումն ընդունվել է ուսանողների և ծնողների առաջարկներից հետո: Պարզաբանվում է, որ այժմ տղամարդիկ չեն կարողանա երգ-երաժշտություն դասավանդել 12 տարեկանից բարձր դպրոցականներին: Իր հերթին, լրագրող Ռուչի Կումարն այն կարծիքի է, որ նման ձևով երկրի իշխանությունները ընդօրինակում են արմատական «Թալիբան» շարժման արժեքները, որին դեռևս 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր