00:00:00

Շոտլանդիայում կնոջ մարմինը գտել են նրա տանը` մահվանից 12 տարի անց

10:25, 12 մարտ 2021 Աշխարհ

Շոտլանդիայում կնոջ մարմինը գտել են նրա սեփական տանը` մահվանից 12 տարի անց: Քննիչները կարծում են, որ տարեց կինը, ով Աբերդինում է հայտնաբերվել, մահացել է մոտ 12 տարի առաջ: Քրիստինա Մելիի մարմինը գտել են փետրվարի 25-ին նրա տանը այն բանից հետո, երբ նա չի ներկայացել COVID-ի դեմ պատվաստմանը: Նրա տարիքը 80-ից բարձր պետք է լիներ: Շոտլանդական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բուժքույրերը գնացել են կնոջ տուն, որպեսզի ստուգեն, թե ինչպես է նա, բայց նրա ամուսինն ասել է, որ կինը տանը չէ: Սակայն ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է տանը: Հարեւաններն ասել են, որ իրենք երբեւէ չեն տեսել եւ լսել Մելիի մասին: Նրանք միայն նկատել են, որ տղամարդը մտնում է բնակարան եւ դուրս գալիս այնտեղից: Ոստիկանությունը Մելիի մահը որակել է որպես անբացատրելի եւ շարունակում է հետաքննել գործը: Ոստիկանները դեռեւս չգիտեն, թե երբ եւ ինչպես է նա մահացել, սակայն ենթադրում են, որ դա կարող էր տեղի ունենալ 2009 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր