00:00:00

Բայդենը ստորագրել է «Ամերիկայի փրկության ծրագիրը»

00:07, 12 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված տնտեսական օգնության 1,9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի մասին օրենքի նախագիծը, որը ստացել է «Ամերիկայի փրկության ծրագիր» անվանումը: Ներկայացուցիչների պալատը նախօրեին հաստատել էր օրինագծի վերջնական տարբերակը այն բանից հետո, երբ Սենատը փաստաթղթում մի քանի փոփոխություն էր կատարել: Բայդենը ողջունել է նախաձեռնության ընդունումը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ բոլոր օրենսդիրներին, ովքեր աջակցել են օրինագծին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Մասշտաբային հարկաբյուջետային փաթեթի ընդունումը նախագահի առաջին խոշոր օրենսդրական հաղթանակն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր