00:00:00

Նյու Յորքում ֆինանսիստ Էփշթեյնի տունը վաճառվել է գրեթե 51 մլն դոլարով

23:48, 11 մարտ 2021 Աշխարհ

Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող եւ ամերիկյան բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի՝ Մանհեթենում գտնվող տունը վաճառվել է գրեթե 51 մլն դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ CNN-ի վրա հղումով: Հեռուստաալիքի տվյալներով՝ գործարքը ձեւակերպվել է անցած երեքշաբթի: Ստացված հասույթը կուղղվի Էփշթեյնի կողմից կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում վճարելու ծրագրի հիմնադրամին: Փետրվարին ծրագրի ադմինիստրատոր Ջոդի Ֆելդմանը հայտարարել է, որ Էփշթեյնի գործով ներկայացված փոխհատուցման հայցերը կասեցվել են միջոցների բացակայության պատճառով: Այժմ տան վաճառքից հետո, որը ձեռք է բերել անհայտ գնորդը, ծրագիրը կշարունակվի: Խոսքը Նյու Յորքի 71-րդ փողոցում գտնվող յոթ հարկանի շենքի մասին է, որը հայտնի է որպես Էփշթեյնի ոճրագործության վայրերից մեկը: Տունն ունի 40 սենյակ, ներառյալ՝ 10 ննջասենյակ եւ 15 սանհանգույց, եւ նայում է Կենտրոնական այգուն: Ռիելթորները շենքը նկարագրում են որպես Նյու Յորքի ամենախոշոր կառույց, որը հարմար է հյուպատոսության, դեսպանատան, թանգարանի կամ հիմնադրամի համար: Սկզբնապես շենքն աճուրդի էր հանվել 88 միլիոն դոլարով, բայց ի վերջո գինն իջեցվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր