00:00:00

Պակիստանը կարգելափակի հայտնի TikTok հավելվածը

22:36, 11 մարտ 2021 Աշխարհ

Դատարանի որոշումից հետո Պակիստանը կարգելափակի հայտնի TikTok հավելվածը: «Դատարանը խնդրել է արգելափակել TikTok-ի հասանելիությունը»,- Reuters-ին հայտնել է Պակիստանի կապի վարչության (PTA) ներկայացուցիչ Խուրրամ Մեհրանը: Պեշավար քաղաքի բարձր դատարանը որոշում է կայացրել արգելել հավելվածը՝ «անպարկեշտ բովանդակության» տարածման դեմ բողոքից հետո: Պակիստանում TikTok-ի ներկայացուցիչն ասել է, որ ինքը լսել է դատարանի որոշման մասին, եւ ընկերությունը հարկ եղած դեպքում լրացուցիչ մեկնաբանություններ կտա: Պակիստանն արդեն մի անգամ արգելափակել է հավելվածը, բայց վերացրել է արգելքը 10 օրվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ ընկերությունը խոստացել է արգելափակել բոլոր հաշիվները, որոնք կապված են «անպարկեշտության եւ անբարոյականության» տարածման հետ: Կարգավորող մարմինը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցը համաձայնել է հաշիվները տեղական օրենսդրությանը համապատասխան արդիականացնել: WhatsApp-ից եւ Facebook-ից հետո TikTok-ը Պակիստանում ամենաշատ ներբեռնվող ծրագրերից է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր