00:00:00

Հորդանանի թագաժառանգը չեղարկել է այցը Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթ՝ Իսրայելի հետ տարաձայնությունների պատճառով

21:19, 11 մարտ 2021 Աշխարհ

Հորդանանի թագաժառանգը չեղարկել է Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթ այցելը, որպեսզի Իսրայելը չխանգարի իր առաջին ուղեւորությանը քաղաքի սրբավայրեր, հաղորդում է Reuters-ը: Արտաքին գործերի նախարար Այման Ալ-Սաֆադին հաստատել է, որ մարտի 10-ին նախատեսված այցը, որի մասին Իսրայելը նախապես հայտարարել էր, չեղարկվել է տեղում անվտանգության միջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով: Նրա խոսքով՝ արքայազն Հուսեյն բին Աբդուլլահը նախատեսել էր միանալ պաղեստինցի հավատացյալներին՝ մզկիթում ծառայության ժամանակ, որը իսլամի երրորդ սրբավայրն է Երուսաղեմի պարսպապատ Հին քաղաքում, որը Իսրայելը գրավել է 1967 թվականի մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ: Սաֆադին ասել է, որ Իսրայելը փոխել է թագաժառանգի ծրագիրը, որը համաձայնեցվել էր Ամմանի հետ: ««Ալ-Աքսան» մահմեդականների երկրպագության վայր է, եւ Հորդանանը թույլ չի տա որեւէ միջամտություն իր գործերին, իսկ Իսրայելը դրա վրա ինքնիշխանություն չունի»,- ասել է Սաֆադին: Իսրայելը ողջ Երուսաղեմը համարում է իր «հավերժական ու անբաժանելի մայրաքաղաքը»: Նա 1967 թվականի հակամարտությունից հետո անեքսիայի է ենթարկել Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը, ինչը միջազգային ճանաչում չի ստացել: Հորդանանի իշխող ընտանիքը՝ Հաշեմիտը, մահմեդական եւ քրիստոնեական սրբությունների պահապանն է Արեւելյան Երուսաղեմում: Իսրայելը երկու երկրների միջեւ 1994թ. կնքված խաղաղության պայմանագրի շրջանակներում ճանաչել է Հաշեմիտների՝ որպես «Ալ-Աքսա»-ի պահապաններ դերը, եւ պահպանում է սուրբ վայրի անվտանգության ընդհանուր վերահսկողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր