00:00:00

Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է «գցող պետություն»

14:33, 11 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ օտարերկրյա ներդրողների շրջանում Ուկրաինան ունի «գցող պետության» համբավ: «Օտարերկրյա ներդրումները Ուկրաինայի ՀՆԱ-ում 2 տոկոսից պակաս են, դրանցից իսկական օտարերկրյա ներդրումները 0,2 տոկոսից պակաս են»,- ասել է քաղաքական գործիչը: Սաակաշվիլիի խոսքով՝ դրանք այն գումարներն են, «որոնք պետք է երկիր մտնեն, որ ուկրաինացիների համար աշխատատեղեր ստեղծեն»: «Իսկ դա չկա: Ինչո՞ւ չկա: Որովհետեւ գցողին ոչ մեկը չի սիրում: Ուկրաինան, ուկրաինացի պաշտոնյաները, պետությունը այդպիսի գցողի հստակ համբավ ունեն: Նրանք բոլորին գցում են»,- հայտարարել է նա: Սաակաշվիլին հունիսին հայտարարել էր, որ Ուկրաինայում պետություն չկա, քանի որ այն դուրս են մղել պաշտոնյաները: «Ուկրաինայում կան պաշտոնյաներ, որոնք գործում են գոյություն չունեցող պետության անունից: Որովհետեւ պետությունն այն է, որը բոլորի համար է, որն արդարություն է ապահովում բոլորի համար, որը պաշտպանում է բոլորին: Ուկրաինայում որտե՞ղ դա կա: Ուկրաինայում բազմաթիվ պաշտոնյաներ կան, այդ պաշտոնյաների ամեն մի խմբում կա իր պետը»,- ասել է նա: 2020 թվականի մայիսից Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է: Նա Ուկրաինա էր վերադարձել 2019 թվականին Վլադիմիր Զելենսկու երկրի նախագահ դառնալուց անմիջապես հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր