00:00:00

«ԱՄՆ-ն աշխարհի հետ կկիսվի պատվաստանյութերով այն ժամանակ, երբ բոլոր ամերիկացիները պատվաստված լինեն». Բայդեն

13:49, 11 մարտ 2021 Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է մյուս երկրների հետ կիսվել  հակակորոնավիրուսային պատվաստանյութերով այն ժամանակ, երբ բոլոր ամերիկացիներն ապահովված լինեն դեղամիջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Merck և Johnson & Johnson դեղագործական ընկերությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, գրում է Independent-ը: «Մենք այն ճանապարհի վրա ենք, ըստ որի՝ մինչև մայիսի վերջ պատվաստանյութերի բավարար չափաբաժիններ կունենանք ամբողջ չափահաս բնակչության համար: Սա սպասվածից մի քանի ամիս շուտ է»,- ասել է նա: Նախագահի խոսքով, այս պահին իշխանություններին անհրաժեշտ է առավելագույն ճկունություն իրենց գործողություններում, քանի որ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ջանքեր: «Շատ բան կարող է պատահել և փոխվել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը և ավելացրել՝ «պատվաստանյութերի ավելցուկ ունենալու դեպքում, իրենք կկիսվեն դրանով ամբողջ աշխարհի հետ»: «Մենք չենք կարող ապահով նստել մինչ մնացած աշխարհը վտանգի մեջ է: Մենք նախ կհամոզվենք, որ ամերիկացիների՝ օգնություն ստանալու հարցում, ապա կփորձենք օգնել աշխարհին»,- բացատրել է պաշտոնյան: Հիշեցնենք՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը հաստատել էր Johnson & Johnson's ընկերության դիմումն՝ արագացված արտակարգ ընթացակարգով հակակորոնավիրուսային սեփական պատվաստանյութը գրանցելու առնչությամբ: Այդպիսով, Johnson & Johnson's-ի դեղամիջոցը Միացյալ Նահանգներում դարձել է երրորդ հաստատված պատվաստանյութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր