00:00:00

Պուտինը համաձայնել է անձամբ հանդիպել Էրդողանի հետ

20:57, 10 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է անձամբ հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հավելելով, որ իրենք երկար ժամանակ չեն տեսնվել, և «դա պետք է արվի մոտ ապագայում»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Ղարաբաղը: Հուսով եմ, որ շուտով կկարողանանք անձամբ հանդիպել»,-ասել է Էրդողանը` տեսակապի միջոցով դիմելով Պուտինին «Ակքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկի ժամանակ: «Պայմանավորվեցինք: Մենք երկար ժամանակ չենք տեսնվել: Պետք է դա անենք մոտ ապագայում»,-պատասխանել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր