Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է զենք արտադրողներին եւ վաճառողներին «ահաբեկիչներին» զենք վաճառելու համար` խոսելով վերջերս Իրաք կատարած իր այցի մասին, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով` ինքը երախտապարտ է այցը կատարելու հնարավորության համար, որը «հույսի նշան դարձավ ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար տարիներ տեւած պատերազմից եւ ահաբեկչությունից, ինչպես նաեւ դաժան համավարակից հետո»: «Իրաքի ժողովուրդը խաղաղ ապրելու իրավունք ունի, նրանք իրավունք ունեն վերականգնել իրենց արժանապատվությունը»,- ասել է նա Վատիկանում:
84-ամյա պապն Իրաք կատարած այցի ժամանակ տեսել է տների ու եկեղեցիների ավերակները հյուսիսային Մոսուլ քաղաքում, որը 2014-ից 2017 թվականներին օկուպացվել էր «Իսլամական պետության» կողմից: «Եվ ես ինքս ինձ հարցրեցի (ճանապարհորդության ընթացքում).« Ո՞վ էր զենք վաճառում ահաբեկիչներին: Ո՞վ է այսօր զենք վաճառում ահաբեկիչներին, ովքեր զանգվածային սպանություններ են իրականացնում այլ վայրերում, օրինակ` Աֆրիկայում»,- ասել է նա:
«Սա մի հարց է, որին ես կցանկանայի, որպեսզի ինչ-որ մեկը պատասխաներ»:
Ավելի վաղ պապն ասել էր, որ զենք արտադրողները եւ զենք վաճառողները մի օր պատասխան են տալու Աստծո առաջ: