00:00:00

Ռուսաստանում առաջարկել են հարկեր գանձել բլոգերներից

20:19, 10 մարտ 2021 Աշխարհ

ՌԴ Ֆինանսների նախարարությունում առաջարկել են ռուս բլոգերներին պարտավորեցնել գովազդային եկամուտներից հարկ վճարել պետությանը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ծրագրին: Ենթադրվում է, որ նորամուծությունը կանդրադառնա օտարերկրյա իրավաբանական անձանց, այդ թվում՝ Facebook, YouTube, Instagram, TikTok, Twitter հարթակների օգտատերերին: Վարչությունը կարծում է, որ նման միջոցը կհանգեցնի բյուջեի եկամուտների ավելացմանը: Ըստ թերթի՝ դաշնային օրենքի նախագիծը նախատեսվում է պատրաստել տարվա կեսին: Ըստ BloggerBase հետազոտական ​​ընկերության՝ 2020 թվականին ռուսաստանյան վիդեոբլոգերները վաստակել են մոտ 18 միլիարդ ռուբլի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր