00:00:00

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով

16:35, 10 մարտ 2021 Աշխարհ

Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Ինչպես հայտնում է իրանական «Khabaronline» լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել է դեսպանը: Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր