00:00:00

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին

00:29, 10 մարտ 2021 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ, այն լուծվել է, ավարտվել: Այս մասին, Trend-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չագաթայ Քըլըչի հետ հանդիպման ժամանակ: «Այսօր  մեր տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, նոր իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ, այն լուծվել է, ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին: Մասնավորապես, կարևորագույն հարցերից է տրանսպորտային նախագծերի իրականացումը, Զանգեզուրի միջանցքի բացումը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կհասնենք նաև դրան: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ ձեզ: Բարի գալուստ»,- ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր