00:00:00

Կոսովոն երկրի պատմության մեջ առաջին խաղաղապահ առաքելություն է ուղարկել Քուվեյթ

22:42, 09 մարտ 2021 Աշխարհ

Կոսովոն զինվորականների է ուղարկել Քուվեյթ` երկրի պատմության մեջ առաջին միջազգային խաղաղապահ առաքելությանը մասնակցության համար: Արարողությունը տեղի է ունեցել Պրիշտինայում` բարձրաստիճան ղեկավարների եւ արեւմտյան ռազմական կցորդների ներկայությամբ, հայտնում է AP-ն: «Սա չափազանց կարեւոր է, քանի որ պատերազմից 22 տարի անց մենք ոչ միայն խաղաղապահ ուժեր ենք ներկրում, այլ նաեւ` արտահանում»,- ասել է նախագահի պաշտոնակատար Վիոսա Օսմանին: Կոսովոն ստորաբաժանում է ուղարկում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պահանջով: Նրա զորքերը կգտնվեն Այովայի ազգային գվարդիայի հրամանատարության ներքո: Քուվեյթում գտնվելու ճշգրիտ տեղանքի կամ Կոսովոյից խաղաղապահների թվի մասին հստակ մանրամասներ չեն հաղորդվում: Արարողության ընթացքում 32 զինվորից բաղկացած դասակ է նկատվել: Երկու տարի առաջ 4400 հոգանոց Կոսովոյի անվտանգության ուժերը վերակազմավորվեցին կանոնավոր բանակի` չնայած դրանց անվանումը, ինչպես եւ նախատեսվում էր, զինված ուժերի չվերափոխվեց: Ակնկալվում է, որ մոտ մեկ տասնամյակում Կոսովոյի թեթեւ զինված բանակում 5000 զորք եւ 3000 պահեստազոր կլինի, որոնք հանձնարարվելու է արձագանքել ճգնաժամերին եւ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված օպերացիաներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր