00:00:00

Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա

22:17, 09 մարտ 2021 Աշխարհ

Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գործի դրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա է վիրավորվել:Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
«Մայսար թաղամասի բանջարեղենի շուկայի հարևանությամբ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա ստացել է վիրավորում, նրանց մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,- նշել է հեռուստաալիքը: Ահաբեկչական խմբավորումների անդամներն իրենց դիրքերը լքելուց առաջ ականապատել են այդ տարածքները: Մարտի 7-ին Համայում ականի պայթունի հետևանքով զոհվել էր ավելի քան 18 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր