00:00:00

Լավրովը ողջունել է Վաշինգտոնի` իրանական միջուկային գործարքին վերադառնալու որոշումը

14:38, 09 մարտ 2021 Աշխարհ

Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի մտադրությունը` վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄԷ-ի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բին Զայիդ Ալ Նահայանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ողջունում ենք Ջո Բայդենի վարչակազմի` ԳՀՀԾ վերադառնալու որոշումը: Ճիշտ է, դա դեռ չի իրականացվել, քանի որ ԱՄՆ-ում, ինչպես ես եմ հասկանում, գործընթացներ են ընթանում` որոշելու համար, թե ինչպես դա անել»,- ասել է նա: Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր է համարում սինքրոն փուլային քայլերի մշակումն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից միջուկային գործարքի վերականգնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր