00:00:00

Իտալիայում կարտադրվի «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մինչև տարեվերջ կարտադրվի 10 մլն դեղաչափ

11:36, 09 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի ուղիղ ներդրումների  հիմնադրամը և Adienne Pharma & Biotech ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութն Իտալիայում արտադրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Ռուս-իտալական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին այս պայմանագրի կնքումը համարել է «պատմական իրադարձություն»,-ասվում է պալատի կայքում: Արտադրությունը նախատեսվում է սկսել հունիսին: Այս տարվա վերջին արտադրված կլինի 10 միլիոն դեղաչափ: «Այս համաձայնագիրն իր տեսակի մեջ առաջինն է եվրոպացի գործընկերոջ հետ: Դա կարելի է անվանել պատմական իրադարձություն, որը վկայում է մեր երկրների երկկողմ հարաբերությունների լավ վիճակի մասին և ցույց է տալիս, թե ինչ կարող են տեսնել իտալական ընկերությունները քաղաքական տարաձայնությունների սահմաններից այն կողմ»,-ասել է Տրանին: Նա ընդգծել է, որ անվտանգ և մատչելի պատվաստանյութի առկայությունը առաջնահերթ խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք պայքարում են իրենց քաղաքացիների բարեկեցության, արդյունավետ առողջապահության և տնտեսական համակարգի կայունացման համար: Իտալիայում ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի շուրջ բանակցությունները տևել են մի քանի ամիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր