00:00:00

Լուկաշենկոյի որդուն չեն ճանաչել որպես Բելառուսի Օլիմպիական կոմիտեի նախագահ. ՄՕԿ-ը ժամանակավոր պատժամիջոցներ է սահմանել Մինսկի նկատմամբ

10:32, 09 մարտ 2021 Աշխարհ

Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Բելառուսի նախագահի որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, ընտրվել է այս կառույցի ղեկավար, չի ճանաչվել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի կողմից: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը: «ՄՕԿ-ի Գործադիր կոմիտեն այսօր ժամանակավոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ԱՕԿ-ի դեմ: Մասնավորապես՝ չճանաչել Վիկտոր Լուկաշենկոյի՝ որպես Բելառուսի ԱՕԿ նոր նախագահ, ինչպես նաև Դմիտրի Բասկովի՝ Բելառուսի ԱՕԿ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելը»,-ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, ՄՕԿ-ը որոշել է երկարաձգել իր հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումներից Բելառուսի ԱՕԿ-ի հեռացման ժամկետը: 2019 թվականից Վիկտոր Լուկաշենկոն Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահն էր, իսկ կառույցի նախագահը հենց Բելառուսի առաջնորդն էր: Բացի այդ, Վիկտորը զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով երկրի նախագահի օգնականի պաշտոնը: Օլիմպիական կոմիտեի նախագահ ընտրվելուց հետո նա ազատվել էր այդ պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր