00:00:00

ՌՀՄ. Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները ՌԴ-ում սադրանքներ են կազմակերպում հայերի դեմ

19:18, 08 մարտ 2021 Աշխարհ

Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների եւ դեսպանատան մակարդակով սատարվում են սադրանքները Ռուսաստանում հայերի դեմ եւ հակահայկական քարոզչություն է տարվում: Այս մասին մարտի 8-ին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը: Նրա խոսքով` սա արդեն համակարգ է դարձել, Մոսկվայում դա դժվար է անել, քանի որ իրավապահ մարմինները զգոն են, սակայն մարզերում նման դեպքեր լինում են: Նա հավելել է, որ ադրբեջանցիները ցանկացած կռիվ կամ սպանություն անմիջապես փորձում են վերագրել հայերին եւ բացասական հասարակական կարծիք ստեղծել: Անանյանցը որպես օրինակ բերեց ընտանիքի սպանությունը Նիժնի Նովգորոդի գյուղերից մեկում, որը նույնպես վերագրեցին հայի: «Այդ մարդն ավելի ուշ հայտնվեց եւ չափազանց վիրավորված էր, որ այդ հանցագործությունն իրեն է վերագրվել: Նա երբեք չէր եղել այդ գյուղում եւ ոչ մի կապ չունի սպանության հետ: Նախապես ինչ-որ ազգանուններ են հորինվում եւ հանցագործությունները վերագրվում են հայերին, իսկ ենք հետո ստիպված ենք լինում պարզել եւ հերքել»,- շեշտեց ՌՀՄ-ի փոխնախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր