00:00:00

Apple-ը դադարեցնում է իր iMac Pro հզորագույն համակարգիչների արտադրությունը

19:04, 08 մարտ 2021 Աշխարհ

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան այլևս մտադիր չէ արտադրել iMac Pro մոդելը, որը ժամանակին ընկերության ներկայացրած ամենահզոր համակարգիչն էր: Ինչպես հայտնում է CNN-ը, նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել այդ մոդելի համակարգչից, նրանք դեռ կարող են անել դա: Apple-ում դեռևս հասանելի է 4 999 դոլար արժողությամբ գաջեթը, սակայն քանի դեռ պահեստում կան արտադրված օրինակները: Ընկերությունը iMac Pro-ն թողարկել է 2017 թվականին՝ ներկայացնելով այն որպես «երբևէ արտադրված հզորագույն Mac մոդելը»: Օգոստոսին Apple-ը ներկայացրել էր իր 27 դյույմ անկյունագծով iMac-ը, որը հաճախորդների համար կարող է փոխարինել այլ մոդելներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը մտադիր է այս տարի iMac համակարգչի նոր մոդելներ թողարկել, որոնք կփոխարինեն 21,5 և 27 դյույմ անկյունագծով մոդելներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր