00:00:00

2 ամիս հեռավար ձևաչափով սովորելուց հետո անգլիացի երեխաներն այսօր վերադարձել են դպրոց

18:35, 08 մարտ 2021 Աշխարհ

Միլիոնավոր անգլիացի երեխաներ և դեռահասներ երկու ամսվա մեջ առաջին անգամ այսօր վերադարձել են դպրոց, գրում է Reuters-ը, նշելով՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Անգլիայում դպրոցականները դարձյալ ստիպված էին դասերին մասնակցել հեռավար ձևաչափով: Նշվում է՝ Անգլիայում դպրոցների վերաբացումը կառավարության՝ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմելու չորս փուլից բաղկացած ծրագրի առաջին քայլն է, որի նպատակն է  կանխել հիվանդության նոր ալիքը: Հիշեցնենք, որ համավարակից ի վեր՝ Մեծ Բրիտանիայում 28 օրվա ընթացքում արձանագրվել է 124 500 մահ, որն աշխարհում հիվանդության հետևանքով հինգերորդ մեծագույն պաշտոնական թիվն է, և վատագույնը՝ Եվրոպայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր