00:00:00

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

19:56, 08 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելք է ուղարկել երկու ռազմավարական B-52H Stratofortress ռմբակոծիչ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պենտագոնի հաստատումը: Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայից ավիադիտարկումների տվյալների համաձայն՝ ԱՄՆ տարածքից օդ բարձրացած ռմբակոծիչները հասել են մինչեւ Իրանի սահման, այնուհետեւ հետ են վերադարձել: Այդ երկարատեւ թռիչքի ժամանակ դրանց ուղեկցել են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Կատարի կործանիչները: ԱՄՆ-ն պարբերաբար կատարում է ՌՕՈՒ նման թռիչքներ: Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացի զինվորականները պարզաբանել էին, որ իրենց նպատակն է «ագրեսիայի զսպումը եւ ԱՄՆ գործընկերների ու դաշնակիցների աջակցության հաստատումը», այսինքն՝ ռազմական ուժի ցուցադրումը: Կոնկրետ այս անվայրէջք թռիչքի միջոցով ցուցադրվում է իրենց ռմբակոծիչներն արագ հետ շրջելու ամերիկացիների ունակությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր