ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահն ինքնամեկուսանալու կարիք չունի։
«Նրանք ուղղակի շփումներ չեն ունեցել»,- ասել է Պեսկովը։
Փետրվարի 12-ին Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահը մտադիր է աշնանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նրա խոսքով՝ Պուտինը «գերազանց առողջություն» ունի, իսկ պատվաստումն անհրաժեշտ է «այդ առողջությունը պահպանելու համար»։