00:00:00

Ֆրանսիայում հանդիսավոր արարողությամբ ընտրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար առաջին կաղնին

15:48, 06 մարտ 2021 Աշխարհ

Ֆրանսիայում նախօրեին ընտրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար առաջին կաղնին, հաղորդում է France 24-ը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, այն հանդիսավոր արարողությամբ ընտրվել է մայրաքաղաքից արևմուտք ընկած անտառից։ 2019-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո տաճարի տանիքը վերակառուցելու համար մարտի սկզբին ընդհանուր առմամբ պետք է հատվի 1000 կաղնի։ Գյուղատնտեսության և մշակույթի նախարարները մասնակցել են Փարիզից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Բերս անտառում պաշտոնական առաջին ծառի՝ 20 մետրանոց կաղնու ընտրության արարողությանը: «Սա նախագիծ է, որը վերաբերում է ամբողջ Ֆրանսիային»,-ասել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար պատասխանատու Ժան-Լուի Ժորժելեն։ Իշխանությունները նախատեսում են Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացել 2024 թվականին։ Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել էր մարել 15 ժամ հետո: Հրդեհի հետևանքով քանդվել էր տաճարի տանիքը, երկու աշտարակները և ճակատի ենթակառուցվածքները պահպանվել էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր