00:00:00

«Եթե Android-ի օգտատեր եք և հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, ապա անմիջապես ջնջեք այն». Forbes

13:04, 06 մարտ 2021 Աշխարհ

Փորձագետ Զաք Դոֆմանը նախազգուշացրել է Android-ի օգտատերերի համար նախատեսված անվճար SuperVPN հավելվածի վտանգների մասին, որը, իբր, նախատեսված է սմարթֆոն օգտագործողների գաղտնիությունը պաշտպանելու համար։ Նա մանրամասնել է, որ SuperVPN-ը կասկածվում է լրտեսող ծրագրերի և տվյալների արտահոսքը թաքցնելու համար։ «Եթե ձեր հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, անմիջապես ջնջեք այն», - մանրամասնել է Դոֆմանը Forbes ամսագրում հրապարակված իր հոդվածում: Նա հիշեցրել է, որ նախկինում ևս մասնագետները նախազգուշացրել էին ծառայության վտանգավորության մասին: Միևնույն ժամանակ, նախապես հաղորդվել էր, որ ChatVPN, GeckoVPN և SuperVPN հավելվածների 21 միլիոն օգտագործողների անձնական տեղեկատվությունը ներառվել էր տվյալների բազաներում: Խոսքը վերաբերում է մարդկանց անունների և գտնվելու վայրերի, նրանց էլ. փոստի հասցեների և վճարումների պատմության մասին տեղեկատվությանը: Ինչպես նախազգուշացրել էր CyberNews-ը, SuperVPN-ը Google Play էլեկտրոնային խանութում «ամենատարածված ու վտանգավոր» VPN ծառայություններից մեկն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր