00:00:00

ԶԼՄ. Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին

11:26, 06 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանը եւ Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Gazeta-ն: Աղբյուրների տվյալներով՝ Փարիզում ռուսական դեսպանատան տնտեսական ծառայության աշխատակիցներից մեկը արտաքսվել է լրտեսությանը ենթադրյալ մասնակցության պատճառով: Ի պատասխան՝ Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ֆրանսիական դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակիցներից մեկին: Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
2020 թվականի փետրվարին Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան արտաքսել են ռուս դիվանագետներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է ճանաչել ԵՄ մի քանի դիվանագետների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր