00:00:00

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ երկրներն իրավունք ունեն գնել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

20:56, 05 մարտ 2021 Աշխարհ

Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարել է, որ ԵՄ երկրներն ունեն իրավաբանական բոլոր իրավունքները գնելու ռուսական կամ չինական պատվաստանյութերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԵՄ անդամ երկրները իրավաբանական տեսանկյունից իրավունք ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնել մատակարարներից, որոնք ներառված չեն պատվաստանյութերի նախապատվերների եվրոպական փաթեթում (ներառված են 6 արեւմտյան ընկերություններ)»,-ասել է Մամերը: Մամերն ընդգծել է, որ ԵՄ երկրները, որոնք կգնեն այդ պատվաստանյութերը, «իրենք պատասխանատվություն կկրեն այդ պատվաստանյութերի կիրառման հետեւանքների համար»: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձագիտական գործընթաց է սկսվել: ԵՄ կարգավորիչը հայտնել է, որ փորձաքննության ընթացքում փորձագետները կգնահատեն դեղամիջոցի համապատասխանությունը Եվրամիության ստանդարտներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր