00:00:00

Գազի Հովոյի որդին կասկածյալի կարգավիճակ ունի

16:16, 27 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 21-ին, Արտաշատում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանին բողոքի ակցիայի ժամանակ հարվածած եւ նրա աշխատանքը խոչընդոտած Գազի Հովոյի որդին՝ Արթուր Ղազարյանը, կասկածյալի կարգավիճակ ունի: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին լրագրողը Արտաշատում լուսաբանում էր ավտոերթը, որը շարժվում էր դեպի Երեւան: Ոստիկանները կանգնեցրել էին երթը եւ փորձում էվակուացնել մեքենաներից մեկը: Այնտեղ կային նաեւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Իրավիճակը լարված էր, երբ լրագրողը տեսանկարահանում էր, Արթուր Ղազարյանը հարվածեց լրագրողի դեմքին՝ բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Լրագրողը գործի շրջանակներում ճանաչվել է տուժող: Կասկածյալի կարգավիճակ ունեցող Արթուր Ղազարյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ (Գազի Հովո) որդին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր