00:00:00

Հայաստանը պետք է իրեն «նորմալ» դրսևորի, եթե ուզում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից. Ալիև

12:11, 05 մարտ 2021 Աշխարհ

«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։ Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ «Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,-նշել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր