00:00:00

Ռուսաստանը հանդես է եկել մի շարք թեմաներով ԱՄՆ-ի հետ երկխոսության խորացման օգտին

12:15, 05 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանը հուսով է խորացնել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը մի շարք տարածաշրջանային թեմաներով, այդ թվում՝ Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՀՀԳԾ համաձայնագրի շուրջ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ ելույթ ունենալով «Կոսմոս քլաբ» բանավեճերի ակումբում: Այն հրապարակվել է ռուսական դիվանագիտական առաքելության Facebook-յան էջում: Նա նշել է, որ ռուսական կողմը հանդես է գալիս նաեւ երկխոսությունը խորացնելու օգտին «Մերձավոր Արեւելքում իրավիճակի, Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի խնդիրների շուրջ»: Դիվանագետը նշել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի շահերին կհամապատասխաներ «ջանքերի միավորումը կորոնավիրուսի համավարակի, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաեւ տիեզերքի համատեղ յուրացման եւ Արկտիկայի էկոլոգիայի պաշտպանության հարցեր շուրջ»:
Անտոնովը նաեւ հայտարարել է, որ հարկ է «մտածել» Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպում անցկացնելու մասին, փոխանցում է Gazeta-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր