00:00:00

Գերմանացի խորհրդարանականները քննադատել են Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

10:09, 05 մարտ 2021 Աշխարհ

Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները ցույց են տալիս, որ նրա ղեկավարությունը պատրաստ չէ վերանայել Մոսկվայի հանդեպ իր մոտեցումը, նույնիսկ իրեն՝ որպես լուրջ դիվանագիտական ​​գործընկեր վարկաբեկելու գնով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են գերմանացի խորհրդարանականները: Երեքշաբթի Եվրամիությունը նոր գլոբալ ռեժիմի շրջանակում առաջին անգամ պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով, ինչը Ալեքսեյ Նավալնուն կալանավորելու հետեւանքն էր: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը եւ Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը: «ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի Դաշնության դատական ​​եւ իրավապահ իշխանությունների ներքին ընթացակարգերին: Մեր դիրքորոշումը պարզ է՝ չմիջամտել»,- ասել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Զիգբերտ Դրեզեն: Նրան աջակցել է համակուսակից Հերալդ Վեյելը, որը Ներկայացնում է Բունդեսթագում Եվրամիության գործերով կոմիտեն: «Պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի քաղաքականությունը կետային կառավարելու իր փորձերով ԵՄ-ն իրեն վարկաբեկում է որպես լուրջ դիվանագիտական ​​գործընկեր»,- ասել է նա: Ըստ քաղաքական գործչի՝ խոսքը երկակի ստանդարտների մասին է: Մասնավորապես՝ Եվրամիությունն ակնհայտորեն օգտագործում է իր իրավական համակարգը ընդդիմությանը ճնշելու համար, բայց միեւնույն ժամանակ ցանկանում է պատժել նույն բանն անող օտարերկրյա իրավապահներին, կարծում է գործակալության զրուցակիցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր