00:00:00

«Հրապարակ». Քոչարյանը հաստատել է՝ շարժման վարչապետի թեկնածուին հենց ինքն է առաջարկել

13:49, 05 մարտ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը, խտրականություն դնելով հայ և ռուս լրագրողների միջև, ասուլիս է տվել՝ ընդունելով և պատասխանելով միայն ռուսական ԶԼՄ-ների հարցերին։ Նա խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին՝ նշելով, որ շարժմանը հաջողվել է իր շուրջը համախմբել հասարակության զգալի մասին։ Քոչարյանը, ըստ էության, հաստատել է այն լուրերը, որ շարժման վարչապետի թեկնածուին հենց ինքն է առաջարկել, Վազգեն Մանուկյանի մասին ասելով՝ արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քանի որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը, որին Մանուկյանը խոստացել է չմասնակցել, ուստի, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեին, որոնք կստանձնեին նման լուրջ պատասխանատվություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր