00:00:00

Ֆրանսիական դատարանը արդարացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրին

22:54, 04 մարտ 2021 Աշխարհ

Ֆրանսիական դատարանը արդարացրել է կոռուպցիայի եւ զենքի վաճառքի գործարքից եկամուտներ ստանալու մեջ մեղադրվող նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրին, միաժամանակ նրա պաշտպանության նախկին նախարարին պայմանական ազատազրկման է դատապարտել, հայտնում է AFP-ն: 91-ամյա Բալադյուրը մեղադրվում է զենքի գործարքներից անօրինական միջնորդավճարները 1995թ. նախագահական ընտրություններում իր քարոզարշավին ուղղելու մեջ: Պաշտպանության նախկին նախարար Ֆրանսուա Լեոտարը մեղավոր է ճանաչվել ակտիվների անհամաչափ օգտագործման մեջ եւ դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման ու 100 000 եվրո տուգանքի: Նրանցից ոչ ոք ներկա չի եղել դատավճռի կայացմանը: Բալադյուրին եւ Լեոտարին մեղադրանք է առաջադրվել 2017-ին «կորպորատիվ ակտիվների անհամաչափ օգտագործման մեջ մեղսակցության համար»՝ կապված 1993-1995 թվականներին Պակիստանին սուզանավեր եւ Սաուդյան Արաբիային հածանավեր վաճառելու հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր