00:00:00

Etihad ավիաընկերությունը հայտնել է 1,7 միլիարդ դոլարի չափով խոշոր օպերացիոն վնասների մասին

21:14, 04 մարտ 2021 Աշխարհ

Etihad ավիաընկերությունը հայտնել է 2020թ․ 1,7 միլիարդ դոլարի չափով խոշոր օպերացիոն վնասների մասին, որն արտացոլում է կորոնավիրուսի համավարակի ծանր կորուստները, հայտնում է AFP-ն: Etihad-ը հայտնել է 2020թ. 2,7 միլիարդ դոլարի եկամուտների մասին՝ նախորդ տարվա 5,6 միլիարդի դիմաց, կտրուկ անկումը նա վերագրել է «ճանապարհորդող մարդկանց զգալի քիչ քանակին», քանի որ աճող համավարակը վնասներ է հասցրել ավիափոխադրումներին: Ծախսերի կրճատման միջոցառումների շնորհիվ ընկերությունը նոր էր սկսում վերականգնվել անցյալ տարվա սկզբի տնտեսական խնդիրներից: Նա հայտարարել է ներդրումային ընկերությանը 38 ինքնաթիռի վաճառքի մասին՝ փորձելով ավելացնել շահույթը 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մեջ: Այնուհետեւ սկսվեց համավարակը: Արաբական Միացյալ Էմիրությունները անցած տարվա մարտին դադարեցրեցին թռիչքները՝ վիրուսի տարածումը կասեցնելու համար: Ըստ ավիաընկերության տվյալների՝ ուղեւորափոխադրումներն ընկել են մինչեւ 4,2 միլիոն մարդ՝ նախորդ տարվա 17,5 միլիոնից: Օդանավերի ուղեւորությունների հզորությունը նվազել է 64%-ով: Միայն 2020 թվականի առաջին կեսին օպերատորը կորցրել է 758 միլիոն դոլար: Կորուստները ստիպել են ավիաընկերությանը կրճատել իր անձնակազմը 33%-ով, իսկ աշխատավարձերը` 25-50%-ով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր