00:00:00

Facebook-ում Ղրղզստանի նախագահի օգտահաշիվը կոտրել են

14:56, 04 մարտ 2021 Աշխարհ

Facebook-ում անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի օգտահաշիվը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Facebook սոցցանցում կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի օգտահաշիվը: Չարագործները տարբեր գրառումների տակ մեկնաբանություններ են թողել: Պետության ղեկավարը որեւէ կապ չունի վերջին մեկնաբանությունների հետ, որոնք տեղադրվել են նրա էջում»,-հայտարարել է Ժապարովի մամուլի խոսնակը: Խոսնակի խոսքով՝ նախագահը հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիքներին, այդ թվում՝ քննադատություններին: Թե ինչ արտահայտությունների մասին է խոսքը, խոսնակը չի նշել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր