00:00:00

«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զախարովա

13:22, 04 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սա ինքնիշխան պետության ներքին գործն է, սա քաղաքական գործընթաց է այդ պետության մեջ, ուստի այլ գնահատականներ չեն կարող լինել», - ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր