00:00:00

Ռուս բժիշկները բացատրել են` արդյոք համավարակի պայմաններում կանանց ծաղիկ նվիրելը կարող է վարակի տարածման պատճառ լինել

10:44, 04 մարտ 2021 Աշխարհ

Չնայած այն հանգամանքին, որ առկա համավարակի համատեքստում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը միշտ առկա է, դժվար թե Մարտի 8-ի կապակցությամբ տարեց կնոջը նվիրած ծաղկեփունջը դառնա վարակի տարածման աղբյուր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել են հարցված բժիշկները: «Երբ մենք ապրում ենք համավարակի ժամանակաշրջանում, վարակվելու հավանականությունը միշտ առկա է: Ռիսկը, որ կորոնավիրուսը կփոխանցվի ծաղկեփնջի միջոցով, ներառյալ տարեց կնոջ համար նախատեսվածը, փաստացիորեն բացակայում է. շատ քիչ է հավանականությունը»,-ասել է բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան Անատոլի Ալտշտեյնը: Նա եզրափակել է, որ համավարակի ժամանակ, և առավել ևս՝ Մարտի 8-ին, կանանց ծաղիկներ նվիրելը ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է: Միևնույն ժամանակ, չպետք է վախենալ ծաղիկների խանութում կորոնավիրուսով վարակվելուց, ընդգծել է «Բժշկության լիդեր» բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը: «Ծաղիկների խանութներում անընդհատ դռները  բացվում են: Քանի որ տարածքները հաճախ մեծ չեն, դրանք մշտապես օդափոխվում են: Կարիք չկա վախենալ վարակվելուց, բայց պետք է հետևել անվտանգության բոլոր միջոցառումներին», -ասել է Տիմակովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր