00:00:00

«Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու

18:37, 03 մարտ 2021 Աշխարհ

Ավելի վաղ առաջարկված «3+3» հարթակի նպատակը տարածաշրջանում խաղաղությունը կայուն դարձնելն է: Այս մասին Վրաստանի իր գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը: Թուրք նախարարի խոսքերով՝ «3+3» հարթակի նպատակն է հուսալի քայլեր ձեռնարկել՝ կապված լոգիստիկայի, տնտեսական ու էներգետիկ ոլորտների նախագծերի հետ: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ իրենք հարգում են այս հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Չաուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային համագործակցություն սկսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա):  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր