00:00:00

Փետրվարին ՌԴ-ն արգելել է շուրջ 85 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

18:26, 03 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի փետրվարին արգելել է Ադրբեջանից շուրջ 85 տոննա լոլիկի ներկրումը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։ «Փետրվարին, մուտքային ապրանքների ստուգման ժամանակ, վարչությունը Ադրբեջանից 84,7 տոննա լոլիկի խմբաքանակներում հայտնաբերել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta Povolny)։ Կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր զեկույցով»,- հայտնել են գերատեսչությունից։ «Բույսերի կարանտինի մասին» թիվ 206 դաշնային օրենքի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել բեռի տերերը: Վարակված լոլիկը հետ է վերադարձվել Ադրբեջան: Ընդհանուր առմամբ, 2021 թ. փետրվարին Ադրբեջանից և Իրանից ստացվել է 39,15 հազար տոննա միրգ (խնձոր, արմավ, կիվի և այլն) և 14 201 հազար տոննա բանջարեղեն (լոլիկ, կաղամբ, պղպեղ, կարտոֆիլ, կանաչի և այլն): Նշենք՝ հարավամերիկյան լոլիկի ցեցը ներառված է Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցուցակում: Այս ցեցի հիմնական կերային մշակաբույսը լոլիկն է: Այն վնաս է հասցնում նաև կարտոֆիլին, սմբուկին և այլ բույսերին: Լոլիկի ցեցը վտանգավոր է ինչպես դաշտային մշակաբույսերի, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր