00:00:00

Զատուլին. Պատերազմի ընթացքում Փաշինյանն իրավունք չուներ իրեն գերագույն գլխավոր հրամանատար նշանակել

17:31, 03 մարտ 2021 Աշխարհ

2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է` չնայած դրա իրավունքը բացարձակապես չուներ: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նա պարզաբանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին է: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- հիշեցրեց Զատուլինը: Ռուս պատգամավորը եզրակացրեց, որ Փաշինյանը պարզապես շահագործելմ է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր