00:00:00

Վրացական ընդդիմությունը չեղարկում է պետական հաստատությունների պիկետավորումը

18:05, 03 մարտ 2021 Աշխարհ

Ընդդիմությունը հրաժարվում է պետական հաստատությունների պիկետավորումից, իսկ խաղաղ ցույցերը շարունակվում են: Այս մասին հայտարարել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության անդամ Պաատա Մանջղալաձեն, գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Ուժի մեջ է մնում մարտի 13-ին նախատեսված ակցիան: Մնացած դետալները ընդդիմության առաջնորդները կքննարկեն հանդիպման ժամանակ, որը կկայանա այսօր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Լաշա Դամենիայի խոսքով՝ նման տակտիկայի դեպքում իշխող կուսակցությունը ստիպված կլինի բանակցությունների գնալ: Վրաստանում քաղաքական ճգնաժամը սրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Ընդդիմությունը փողոց է դուրս եկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատում եւ արտահերթ ընտրությունների անցկացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր