00:00:00

Ովքե՞ր կազատվեն զինվորական ծառայությունից. Փոփոխություն. «Ժամանակ»

13:51, 03 մարտ 2021 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան, օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում: Շատ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայեր, հրաժարվում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ և ընդգրկվել ՀՀ հավաքական թիմերում, քանի որ քաղաքացիություն ստանալը ենթադրում էր նաև զինվորական ծառայություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր