00:00:00

Վրաստանի արտգործնախարարը վաղը կայցելի Թուրքիա

00:01, 03 մարտ 2021 Աշխարհ

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` հղում տալով Թուրքիայի արտգործնախարարությանը: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները, տեղի կունենա տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին նախատեսվում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, բայց նույն օրը հանդիպումը հետաձգվել է՝ Վրաստանի կառավարության հրաժարականի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր